English

When my teacher said "good morning" to me on the very first day of school, I knew that she would be teaching a tough subject. She didn’t get any answer for that greeting because back then, I knew nothing about "good morning". Surprisingly, as I went through the class session on that day, I realized that "good morning" wasn’t the first English phrase that I’d known. English has been rooted in my society long before my country achieved its independence and shockingly I’ve used some of its words in my daily speech without realizing it because the words were fully modified by the society so that they could be installed smoothly into our language.

Պատմություն

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդի նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։

Գրականություն

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մեծածավալ սեղծագործություն է, որտեղ արտահայտվում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, պատմությունը։«Սասնա Ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդները։ «Սասնա Ծռերը» առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, որհ 1874 թվականին տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի Դուռ» վերնագրով։ Երկրորդ տարբերակը գրի է առել Մանուկ Աբեղյանը,որը 1878 թվականին տպագրվել է «Դավիթ և Մհեր» վերնագրով։ Էպոսում նկարագրվում է 80-10-դդ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ։ Էպոսը բաղկացած է չորս ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր»։ Հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի և թոռ են։ Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում տվյալ ճյուղի հերոսներին։ Հայ գրողներից էպոսը մշակել են՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք։ 1939 թվականին նշվեց էպոսի հազարամյակը, որտեղ էլ էպոսի 60 տարբերակներից կազմվեց այսօրվա բնօրինակը։ 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում «Սասնա Ծռեր» վիպերգը գրավեց առաջին տեղը։

Հասարակագիտություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է:Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համոր: Այդպես, Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում 1789, Ֆրանսիա մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով:

Գրականություն

  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ: 

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը եկավ, մեր երկրում լսվեց տատրակի ձայնը: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղիկներն արձակեցին իրենց հոտը: Արի եկ, ի՛մ մերձավոր, ի՛մ գեղեցիկ, ի՛մ աղավնի, և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. քանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ է:

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասաց.— Ո՛վ որդիներ, մեր այգում բազում գանձ ունեմ պահած, իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, այլ նա ով կաշխատի և խորը կփորի կգտնի գանձը:Եվ հոր մահից հետո, որդիները սկսեցին աշխատել մեծ ջանասիրությամբ և խորը փորել, եւ ա, և ամեն մեկը ձգտում էր գտնել իր գանձը:Այգին սկսեց աճել և զորանալ և բազում պտուղներ տալ որպես գանձ:

Հայոց լեզու

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
  • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
  • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է _______ և ______ հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:

Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է _____: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է ______:

Գտնել հատկացուցիչները:

Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Պապը սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոները շատ խաղաղ էին փողոցում:
Պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
Զինվորները շատ արագ էին կատարում հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր:
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր:

 

Հատկացուցիչի կետադրությունը:

Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:

Պատմություն

Արտավազդ Գ (ծն. թ. անհայտմ.թ.ա. մոտ 2), հայոց թագավոր մ.թ.ա. 5ից։ Արտավազդ Բի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5ին կայսերական բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։

English

Author, Poet (1920-2012)

American fantasy and horror author Ray Bradbury is best known for his novels ‘Fahrenheit 451,’ ‘The Illustrated Man’ and ‘The Martian Chronicles.’Ray Bradbury was an American fantasy and horror author who rejected being categorized as a science fiction author, claiming that his work was based on the fantastical and unreal.